News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես ռուսաստանցի եմ, ռուսերենը իմ մայրենի լեզուն է, իսկ Ռուսաստանը՝ հայրենիքը: Բայց ես, անկասկած, զտարյուն հայուհի եմ: Ճիշտ է, հայերեն չեմ խոսում, փոխարենը՝ երեխաներս հայերենին տիրապետում են: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ իր կյանքում Տիգրան Քյոսայանի հայտնվելը, Հայաստան է այցելել միայն մեկ անգամ՝ Վլադիմիր Պուտինի Երեւան այցի շրջանակում եւ ոչինչ չի հասցրել տեսնել. «Պուտինից բացի, Հայաստանում ոչինչ չեմ տեսել: Բայց այս տարվա մայիսին ամուսինս՝ Տիգրանը, մեր երեխաների կնքահայր Արթուր Ջանիբեկյանը եւ մեր այլ ընկերներ ֆենոմենալ այց կազմակերպեցին Հայաստան: Օրինակ՝ մի հին եկեղեցում հատուկ մեզ համար երգում էր հայկական օպերային երգչախումբը»:

Ի պատասխան հարցին՝ իրեն հաճա՞խ է «բաժին հասել» իր հայկական ծագման համար, Սիմոնյանը պատասխանել է. «1990-ականներին Կրասնոդարը շատ խառը շրջան էր: Երկրամասը հեղեղված էր գաղթականներով՝ առաջին հերթին Հայաստանից. այնտեղ պատերազմ էր, Ղարաբաղի խնդիրը կար, շրջափակում էր: Ինչ-որ պահի Կրասնոդարում նույնիսկ հակական ջարդեր եղան: Դրանք հրահրել էին Գորբաչովի օրոք իշխանությունները: Մի գիշեր հավաքեցին զորակոչի տարիքի ռուս տղամարդկանց եւ ասացին, որ գնալու են պարզաբանման ղարաբաղյան հակամարտության հարցով: Եվ հաջորդ օրը սկսվեց՝ խփում էին ապակիներին, կոտրում, մենք թաքնվել էինք: Դպրոցում մեզ ասացին ինչ-որ ժամանակ դուրս չգալ»,- պատմել է Մարգարիտա Սիմոնյանը:

Նա հավելել է նաեւ, որ այդ ժամանակ կրասնոդարյան հեռուստաալիքն իրեն արգելել էր սեփական սյուժեների կադրերում երեւալ, որպեսզի «մարդիկ չզայրանային». «Փառք Աստծո, այսպիսի բաների շատ վաղուց չեմ բախվում: Դա կատաղի ազգայնականության ժամանակաշրջան էր, երբ բոլորը բոլորի դեմ էին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ