News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զորակոչային հանձնաժողովի սրտաբանն անտեսել է զորակոչիկի ունեցած հիվանդությունները, ինչը վերջինիս մահվան պատճառ է դարձել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով պաշտոնեական անփութության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: 2015թ. մարտի 4-ին զորակոչիկ Սուրեն Մոսիյանի մոտ պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ հայտնաբերվել է «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը: Նշված ախտորոշումը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին, որի հիման վրա զորակոչային հանձնաժողովի սրտաբանը պարտավոր էր ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների: Սակայն սրտաբան Սեդա Թադևոսյանը, անտեսելով դրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, համարելով, որ տրված եզրակացությունը բավարար է, Սուրեն Մոսիյանին ճանաչել է զինծառայությանը պիտանի, և 2015 թ. հուլիսի 25-ին վերջինս զորակոչվել է:

Այնինչ՝ հետագայում քրեական գործով նշանակված եզրակացություններով  պարզվել է, որ եթե կատարվեին համապատասխան հետազոտություններ և ախտորոշումը հաստատվեր, Սուրեն Մոսիյանը պետք է զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվեր և ազատվեր զինվորական ծառայությունից: 2016 թ. մայիսի 29-ին մարտական ծառայություն իրականացնելիս Ս. Մոսիյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել: Իրականացված փորձաքննությունների եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության շրջանակում 2017 թ. նոյեմբերի 1-ին կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված վկաներ, Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի թերապևտ Ալլա Ղազարյանը և սրտաբան Աշոտ Գևորգյանը: Հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ դարձավ, որ սրտի հիվանդություն չունեցող անձի մոտ սրտի զարկերի նորման պետք է լինի 60/90 կամ 60/100, չնայած դրան՝ բժիշկները դատարանում պնդում են, որ Ս. Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը ևս համարվում է նորմալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հարցաքննված բժիշկների մոտ «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը նորմալ է: Դրանում, նրանց պնդմամբ, ինչպես սիրտ-անոթային, այնպես էլ այլ հիվանդության կամ ախտահարման կասկած չկա: Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Այն նշանակված է 2017 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ