News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը երկուշաբթի արգելել է Վենեսուելային զենքի եւ սարքավորումների մատակարարումը, որոնք կարող է օգտագործվել բռնաճնշումների նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդին։

«Խորհուրդն այսօր միանշանակ որոշում է կայացրել սահմանափակող միջոցներ ընդունել՝ ընդգծելով այդ երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ իր մտահոգությունը։ Դրանց թվում են զենքի եւ համապատասխան սարքավորումների մատակարարման էմբարգոն, որը կարող է օգտագործվել ներքին ճնշումների համար»,– ասված է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ։

Բացի այդ, ընդունվել է նորմատիվային փաստաթուղթ, որը դյուրացնում է մուտքի եւ ակտիվների սառեցման արգելք նախատեսող անհատական պատժամիջոցներ մտցնելը։

Բուն անհատական պատժամիջոցներն առայժմ դեռ սահմանված չեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված միջոցները «կարող են կիրառվել փուլ առ փուլ եւ ճկունորեն եւ ուղղվել նրանց դեմ, ովքեր չեն հետեւում իրավունքի գերակայության ժողովրդավարական սկզբունքներին եւ խախտում են մարդու իրավունքները»։

«Այդ միջոցները կարող են չեղարկվել՝ կախված երկրի իրավիճակից, մասնավորապես, վստահության արժանացած ու նշանակալի բանակցությունների անցկացման, ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի, ընտրությունների անցկացման գրաֆիկի համաձայնեցման եւ քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում»,- հայտարարել են նախարարները։

Վենեսուելայում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ զանգվածային բողոքների հետեւանքով այս տարվա գարնանն ու ամռանը զոհվել է ավելի քան 120 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ