News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանան-Սաուդյան Արաբիա առճակատումն պետք է դիտարկել Իրան-Սաուդյան Արաբիա տարածաշրջանային մրցակցության համատեքստում։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Պապյանը՝ խոսելով Սաուդյան Արաբիայի եւ Լիբանանի միջեւ ընթացող գործընթացների մասին։

«Իրավիճակը հիշեցնում է Սառը պատերազմի ժամանակաշրջանը, երբ ուղիղ առճակատման փոխարեն ականատեսն էինք լինում փոքր, տեղային բախումների։ Մինչ այս  մի կողմից հուսիները Եմենում, Սիրիայի դեպքերը, հիմա էլ Լիբանանը։ Այլ հարց է, որ Լիբանանի եւ Իրանի հետեւում Ռուսաստանն է, իսկ Սաուդյան Արաբիային սատարում է ԱՄՆ-ն»,-նշում է նա։

Արա Պապյանի խոսքով, Սաուդյան Արաբիայում ներսում ընթացող գործընթացներն էլ պետք է դիտարկել Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու համատեքստում։ «Կաշառակերությունը զուտ պատրվակ է: Ավելին՝ կաշառակերությունը նոր չէ, որ կա Սաուդյան Արաբիայում, իսկ 208 մարդու ձերբակալումը պայմանավորված են ավելի խորքային պատճառներով»,-շեշտեց նա։

Ամփոփելով իր խոսքը, նա ընդգծեց, որ մեզ ձեռնտու չէ Իրանի մեկուսացումը, ավելին Լիբանանում էլ ունենք մեծաթիվ հայ համայնք եւ այն պարագայում, երբ Սիրիայում շատ քիչ հայեր են մնացել, պետք է պահել գոնե Լիբանանը։

Նշենք, որ օրեր առաջ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիյից հայտարարեց, թե հրաժարական է տալիս, քանի որ մտահոգված է իր կյանքի եւ անվտանգության համար։ Նա մինչ օրս չի վերադարձել հայրենիք։ Դրանից հետո Լիբանանի եւ արաբական մի քանի երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին, Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Լիբանանը։ Լիբանանի նախագահ Միշել Աւոնը նշել է, թե իրենք չեն ընդունում Հարիրիի հրաժարականը եւ սպասում են նրա պարզաբանումներին Բեյրութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ