News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Թուրքիան ձգտում են սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, ով թուրքական պատվիրակության կազմում մասնակցում է երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններին, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«Մենք ունենք տարածաշրջանային խնդիրներ, որոնց շուրջ Թուրքիան եւ Ռուսաստանը միասին պետք է աշխատեն: Սիրիան դրանցից մեկն է: Մենք Աստանայում կայացած բանակցություններում ունենք մի շարք ձեռքբերումներ եւ այժմ մեծ ուշադրություն ենք դարձնում քաղաքական լուծումների որոնմանը (Սիրիայում հակամարտությանը): Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցությունը անհրաժեշտ է Սիրիայում կայունության եւ անվտանգության հաստատման համար: Մեր պատվիրակություններն աշխատում են այդ ուղղությմաբ», - ասել է Չավուշօղլուն:

Նախարարը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է Սիրիայից զորքերը դուրս բերեն: «Նախագահ Էրդողանը պարզապես հիշեցրել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը այդտեղ ցամաքային զորքեր ունեն: Եթե ռազմական գործողություն անհրաժեշտ չէ, ապա դա միայն կախված է նրանցից: Դա պարզապես քաղաքական կարգավորման մասին մեկնաբանություն է», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ