News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների եւ ահազանգերի ստուգման արդյունքները:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 52 դեպքի վերաբերյալ հաղորդումներ եւ ահազանգեր:

Նշված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության տարածքային բաժիններ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու եւ սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 52 հաղորդումներով եւ ահազանգերով ձեռնարկված միջոցառումների արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

50 հաղորդման եւ ահազանգի  հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված՝ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ