News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը բարձրացրել է ֆիքսված ցանցում ինտերնետի արագությունը նոր եւ ներկայիս բաժանորդների համար: Մասնավորապես՝ 3Play Select փաթեթի բաժանորդները կօգտվեն ինտերնետից 60 Մբ/վրկ արագությամբ 1 տարով բաժանորդագրվելու դեպքում եւ 30 Մբ/վրկ արագությամբ՝ առանց բաժանորդագրման պարտավորության: 3Play Classic փաթեթի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 80 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու պարագայում եւ 40 Մբ/վրկ՝ առանց դրա: Իսկ 3Play Rock փաթեթի բաժանորդները կօգտվեն ֆիքսված ինտերնետից 90 Մբ/վրկ արագությամբ, եթե բաժանորդագրվեն փաթեթին 1 տարի ժամկետով, եւ կունենան 45 Մբ/վրկ արագություն առանց բաժանորդագրվելու նախապայմանի:

Արագության ավելացումը վերաբերում է նաեւ 3Play Classic մարզային առաջարկի բաժանորդներին, ովքեր կվայելեն ֆիքսված ինտերնետի 40 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում: 

Ավելին, Ucom-ը բարձրացրել է նաեւ U!Net լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների արագությունները: Այսուհետ U!Net Lite 6000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետի 16 Մբ/վրկ արագությունը 1 տարով բաժանորդագրվելու դեպքում եւ 8 Մբ/վրկ արագությունն՝ առանց բաժանորդագրության պարտավորության: Իսկ U!Net Starter 8000-դրամանոց սակագնային պլանի բաժանորդների ինտերնետի արագությունը կկազմի 60 Մբ/վրկ 1 տարվա բաժանորդագրության պարագայում եւ 30 Մբ/վրկ՝ առանց դրա:

 «Ժամանակակից աշխարհում ինտերնետի սպառման աճին զուգընթաց՝ Ucom-ը գիտակցում է իր բաժանորդների օրեցօր աճող պահանջարկը եւ ջանում է արդարացնել սպասելիքները: Վստահ եմ, որ մեր ընկերության ֆիքսված ծառայություններից օգտվող բաժանորդները կգնահատեն ինտերնետի արագության բարձրացումը եւ առցանց գործողություններ իրականացնելիս ավելի սահուն փորձառություն կունենան», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր փնտրում են գին-որակ կատարյալ համադրություն, այսօրվանից կկարողանան բաժանորդագրվել նոր՝ U!Net Optimum 7000-դրամանոց սակագնային պլանին եւ վայելել ֆիքսված ինտերնետի 36 Մբ/վրկ արագությունը 1 տարվա բաժանորդագրությամբ եւ 18 Մբ/վրկ արագությունը, եթե չեն ցանկանում ունենալ բաժանորդագրման պարտավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ