News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանակն ու մասնագետների պատրաստումը չպետք է հակադրեն միմյանց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին լրագրողներիհետ զրույցում ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի  ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը։

«Խնդիրը հետեւյալն է, որ եթե քննարկում ենք բանակ ու մասնագետների պատրաստում, պետք է այնպես լինի, որ իրար չհակադրվեն, եթե մենք մասնագետներ պատրաստելու փոխարեն մարդկանց ուղարկում ենք բանակ, թվում է, թե էստեղ պիտի տուժի գիտությունը։ Երկրի մասնագետներ պատրասելու հաշվին այսինքն, բայց սա չպիտի լինի, կստացվի մի բնագավառի խնդիրը լուծելու ենք մյուսի հաշվին։ Այն փաստաթղթերը, որ ստեղծվում են պիտի այնպիսին լինեն, որ մեկը մյուսին չխանգարի։ Սա անելու համար պետք, որ այն օրենքի դրույթները, որ քննարկվել են եւ այսօր քննարկվում են, արտահայտվել է  այն միտքը, որ լավ գաղափարներ են, բայց դրանց իրականացման մեխանիզմները, օրենքից բխող կառավարության որոշումները պիտի նպաստեն որ մեկը մեկը մյուսի հաշվին չլինեն»։ Ամեն դեպքում, Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ գիտությամբ զբաղվողները կարող են որպես սպա բանակ զորակոչվել եւ հնարավորություն կունենան գիտելիքները լրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ