News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թաիլանդի հարավում գտնվող Կրաբի առողջարանային քաղաքի բնակիչները ականատես են եղել հինգմետրանոց արքայական կոբրայի եւ մեկուկես մետրանոց պիթոնի շուրջ երեք ժամ տեւած մենամարտին, որում հաղթել է օձերից ավելի մեծը:

Ականատեսներից մեկը տեսագրել է մարտի վերջին հատվածը, հաղորդում է  UPI-ն:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է պիթոնը փաթաթվել կոբրայի գլխի շուրջ: Ականատեսների խոսքով, թունավոր օձին արդյունքում հաջողվել է խայթել մրցակցին, որից հետո նա սատկել է:

Օձ որսացող մասնագետները անշարժացրել են կոբրային, նրան վանդակի մեջ են դրել եւ բաց թողել վայրի բնություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ