News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսկորեական հրթիռային փորձարկումներում մոտ երկամսյա դադարը չի վկայում այն մասին, որ Փհենյանը դադարել է զենք մշակել։ Այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների մասին, փոխանցում է  Reuters–ը։

«Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան շարունակում է զենք մշակել։ Իմաստ չկա բանակցել հանուն բանակցությունների»,– ասել է Աբեն Մանիլայում Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի նիստից հետո։

Նրա խոսքով՝ Ճապոնիան մտադիր է սերտորեն համագործակցել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ այդ թվում՝ Չինաստանի եւ Ռուսաստանի, որպեսզի համոզի Հյուսիսային Կորեային դադարեցնել հրթիռների մշակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ