News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018թ.-ի պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում հաջորդ տարվա նյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասուրդի նվազում՝ 3.6 տոկոսի դիմաց 2.7 տոկոս: Շատ ենք կարեւորում պարտքի կառուցվածքի բարելավումը, մասնավորապես արտաքին պարտքը ներքին պարտքով փոխարինման միջոցով: Միեւնույն ժամանակ կարեւորում ենք կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ներքին պարտքի կառավարման մեխանիզմների ներդրումը, մասնավորապես ներքին պարտքի գործիքակազմի ընդլայնման միջոցով: Այսպիսով, գնահատվում է, որ 2018թ.-ի պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա զսպող ազդեցություն, որի պարագայում տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է լայնածավալ կառուցվածքային բարեփոխումների վրա: Այդ ամենը զուգակցելով հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի շարունակականության ապահովմամբ՝ հիմքեր կտսեղծվեն տնտեսական աճի համար»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Հարակից զեկուցողին պատգամավորները հարցեր չունեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ