News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Ազգային ժողովի հերթական նիստերին կառավարության հետ հարց ու պատասխանն ընթանում է կիսադատարկ դահլիճում։ Հիմնականում զբաղված են «Ելք» եւ «Ծառուկյան դաշինքների աթոռները, ՀՀԿ–ական պատգամավորների զգալի հատվածը բացակայում է, մինչդեռ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու սկզբնական հատվածում լեփ–լեցուն էր դահլիճը։ Այնպես չէ, որ ՀՀԿ–ականները մի մարդու պես ներկայանում էին հարցախեղդ անելու կառավարությանը, պարզապես վարչապետի հեղինակությունն ընդգծելու նպատակով էր։ 2018–ին սպասվող կառավարության փոփոխություններին ընդառաջ կիսադատարկ դահլիճն արդյոք հեռացող վարչապետի նկատմամբ հանրապետականների հատուկ վերաբերմունքի մասին չի խոսում։ ՀՀԿ–ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակիցների բացակայությունը վերաբերմունքի փոփոխություն չի համարում։ NEWS.am–ի հետ զրույցում փորձեց հիշել, որ նախկին վարչապետների օրոք եւս նման հարցադրումներ հնչեցրել են լրագրողները։

«Ես հիշում եմ, որ նույն հարցերը հնչել են Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ։ Գաղտնի գործարք ընդդեմ վարչապետի գոյություն չունի, նույնիսկ ծիծաղելի է այդ ուղղությամբ ակնարկները։ Կարեն Կարապետյանի կառավարությանը սատարում ենք ու գտնում ենք, որ այդ կառավարությունը ի զորու է լուծել իր առջեւ դրված խնդիրը, մենք կրում ենք կառավարության գործողությունների պատասխանատվությունը»,- ասել է նա։

Որպես սատարելու ցայտուն օրինակ Շարմազանովը մատնանշում է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ներկայացրած օրինագծերին ՀՀԿ–ի կողմ քվեարկելը։

Տպել
Ամենաշատ