News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանակից խուսափած տղաներին Հայաստանի Հանրապետությունը պետք  է կարողանա ներել, նախատեսված պատժաչափից ազատել, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ Հայաստան եւ այստեղ ապրել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին,  «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Տղան միայն երկու տարով չէ, որ արժեք է ներկայացնում մեզ համար: Նրա ներկայությունը, Հայաստանում ապրելը շատ կարեւոր արժեք է:  Կարծում եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունն իր պոզիտիվ պարտականությունը կատարեր, 10 հազարից ավելի մարդկանց նկատմամբ հետապնդում պետք է իրականացներ՝ բռներ, բերեր եւ արդարադատություն իրականացներ, բանտերում փակեր: Դա ոչ միայն հնարավոր չէ ֆիզիկապես, իրավական խնդիր լինելուց բացի նաեւ բարոյական խնդիր է: Ասում ենք՝ այսքան գումար կվճարես եւ մենք քեզ կներենք, սա արդար չէ»:

Այս օրենքի նախագծով առաջարկվում է «2015թ. մայիսի 1-ը» բառերը փոխարինել  «2017թ. դեկտեմբերի 1-ը» բառերով:  Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամաբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ կամ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից իր տարկետման իրավունքը ձեւակերպելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 2 հարյուրապատիկի չափով գումար:

Նշենք, որ այսօր քննարկվեց նաեւ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ այս քառօրյայի օրակարգում ներառվել է 30 օրինագիծ:

Տպել
Ամենաշատ