News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Ակտոբե քաղաքում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ակտյուբինսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացումը:

Այդ կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ունեցած ելույթում Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը հայտնեց, որ Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակված հայտնի համայնքային գործիչ եւ գործարար Հայկ Տերտերյանի առջեւ խնդիր է դրված նպաստել հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում եւ նրան հանձնեց ՂՀ ԱԳ նախարար Կայրաթ Աբդըռախմանովի կողմից վավերացված համապատասխան վկայագիրը:

ՀՀ պատվավոր  հյուպատոս Հայկ Տերտերյանը, երախտագիտություն հայտնելով երկու պետությունների արտգործնախարարներին բարձր վստահության համար, հավաստիացրեց, որ ամեն ջանք կներդնի իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան նաեւ Ակտյուբինսկի մարզի ակիմի տեղակալ Ասկար Բիախմետովը, ՂՀ ԱԳՆ ԱՊՀ դեպարտամենտի փոխտնօրեն Ռուսլան Օրազալինը, որոնք շնորհավորեցին նորանշանակ պատվավոր հյուպատոսին եւ իրենց աջակցությունը հայտնեցին նրան:

Հանդիսավոր արարողության ավարտից հետո տեղի ունեցավ հայ, ղազախ եւ համաշխարհային երգահանների ստեղծագործություններից կազմված ծրագիր եւ ընդունելություն:

Ակտյուբինսկում ՀՀ պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացմանը ներկա էին նաեւ ՂՀ տարբեր մարզերից ժամանած հայ համայնքային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Տպել
Ամենաշատ