News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին կվերաբացվի Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանագծին գտնվող Վերին Լարս անցակետը, որը սովորաբար փակ է լինում ձմռան ամիսներին։ Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «Սպայկա» ընկերությունից։ Մարկետինգի բաժնի պետ Լիաննա Թամրազյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարս անցակետի բացումը հնարավոր է եղել «Սպայկա» ընկերության ձեռքբերած հատուկ ձնահավաք մեքենայի շնորհիվ։

Վերին Լարս անցակետով «Սպայկան» մտադիր է դեկտեմբերին Ռուսաստան արտահանել կաղամբ։ Ռուսաստանում այս տարի կաղամբի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների մեծ պահանջ կա՝ կապված երաշտի հետ։ Սակայն նույնիսկ նորմալ բերքատվության տարիներին էլ Ռուսաստանը կաղամբ ներմուծում է, հիմնականում՝ Լեհաստանից:

Լ. Թամազյանի տեղեկացմամբ՝ հայկական կաղամբը որակով է, արդեն ճանաչվել է նոր շուկայում եւ հաստատուն դիրքեր գրավել։ Ուստի ընկերությունում համոզված են, որ մյուս տարիներին եւս կաղամբ կարտահանվի։ Ռուսաստանում կաղամբի մեծածախ գինը 16-20 ռուբլու (188-235 դրամ) միջակայքում է՝ 1 կգ-ի դիմաց։ Նշենք, որ կաղամբի արտահանումներն սկսել են մոտ 1 ամիս առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վեճ հրահրելու Արեւմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի արագ վերսկսման կարեւորությունը․․․
Արարատ Միրզոյանը հերքել է Հայաստանում «հակառուսական տրամադրությունների» մասին կարծիքը
Ինչ վերաբերում է ցույցերին, ապա օրենսդրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը․․․
Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է․ Լավրով
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը․․․
Կայացել է Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում
Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը...
Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը. Հ.Արշակյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի…
«Կշարժվենք առաջ՝ զարգացնելով մեր փոխգործակցությունը». Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով...
Ամենաշատ