News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը և նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նոյեմբերի 6-10-ը Պեկինում աշխատանքային հանդիպումներ են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային ծառայության և չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինի հետ համագործակցությամբ կոմիտեում մաքսային հսկողության տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նախագիծ է իրականացվում: ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի մաքսային ծառայության տեղեկատվական կենտրոնի հնարավորություններին, խնդիրների լուծման մոտեցումներին: Հայաստանյան գործընկերներին է ներկայացվել ստուգման և զննման ժամանակակից սարքավորումների աշխատանքը: ՊԵԿ պատվիրակությունն այցելել է խաղաղօվկիանոսյան կղզում գործող Յանշանգան մաքսային խոշոր տերմինալ՝ ուսումնասիրելու տերմինալի ավտոմատացված համակարգի աշխատանքը: Հայ գործընկերներին է ներկայացվել նաև Տիանգին մաքսային կետում շահագործվող ռենտգենյան սարքերի աշխատանքն ու հսկողության իրականացումը: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունն ուսումնասիրել է բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերների՝ կենտրոնում վերլուծման փորձը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ