Աղջիկը մի փոքր խաղով տարվեց, մի փոքր ափերը շփոթեց: Այս մասին НТВ-ի հետ հարցազրույցում ասել է Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդի Ստեփանը, որի ընացքում պատմել է Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Աղջիկը մի փոքր խաղով տարվեց, մի փոքր ափերը շփոթեց: Ուրախացիր, որ ամեն ինչ այսպես գլուխ բերեցիր: Նրա սխալը սրա մեջ է: Նա մի փոքր «ռամսերն» է շփոթել, ինչպես ասում էին 90-ականներին: Հավասարակշռությունը չհասկացավ, ում հետ է կարելի, ում հետ՝ ոչ: Որովհետեւ սուրբ բաներ կան: Եթե այդքան խելացի ես, խորամանկ, որ ամեն ինչի հասար, Մերսեդեսով ես ճեղքում, այստեղ-այնտեղ բնակարան ունես: Ի սեր Աստծո… Բայց սրբությունների նկատմամբ մի ոտնձգիր»,- ասել է Ստեփանը:
Նշենք, որ Ստեփան Ջիգարխանյանը արդեն 18 տարի թաքնվում է լրագրողներից, փոխում է քաղաքները, երկրները. ԱՄՆ, Էկվադոր, Կոլումբիա, Հոնդուրաս, Պանամա… Ստեփանը երկար տարիներ կուտակել է հանրահայտ հորից ստացած վիրավորանքները: Սակայն Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ Ջիգարխանյանի հարաբերությունների սկանդալային պատմությունը նրան ստիպեց լռությունը խախտել:
Կիրակի հեռարձակվող հարցազրույցում Ստեփանը կպատմի, թե ինչ դեր է ունեցել երիտասարդ կնոջ հետ հոր սկանդալում:
82-ամյա դերասանի եւ նրա 38-ամյա կնոջ միջեւ հրապարակային սկանդալը սկսվել է այն բանց հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով ասել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել:
Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից եւ հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:
Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:
Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել էր, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: Նրա մայրը նշել է, որ դուստրը հեռացել է՝ հետեւանքներից զգուշանալով: