News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը առաջիկայում Իրանին մոտ 400 միլիոն ֆունտ ստերլինգ կփոխանցի (մոտավորապես 527 միլիոն դոլար): Այս մասին ուրբաթ հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում Իսլամական Հանրապետության դեսպան Համիդ Բաեդինեջադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գումարի զգալի մասը Մեծ Բրիտանիան առաջիկա օրերին պետք է Իրանի Կենտրոնական բանկ փոխանցվի», - ասել է դեսպանը: 


Ավելի վաղ, The Telegraph թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները մտադիր են Իրանին շուրջ 400 մլն ֆունտ փոխանցել՝ որպես «բարի կամքի» արտահայտություն: Ըստ թերթի՝ խոսքը1970-ական թվականներին Իրանի կառավարության կողմից Միացյալ թագավորությանը փոխանցված դրամական միջոցների մասին է: 


Թեհրանը Մեծ Բրիտանիայի կառավարությանը 650 միլիոն ֆունտ է փոխանցել ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրով, բայց պայմանագրի պայմանները Լոնդոնի կողմից չեն կատարվել Իրանի հեղափոխության պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ