News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թենեսի նահանգում եկեղեցում տեղի ունեցող միջոցառման ժամանակ տղամարդը պատահաբար կրակել է իր եւ կնոջ վրա. միջոցառման ժամանակ քննակվում էր համայնքի պաշտպանության համար զենքի օգտագործման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կրակոց է եղել, դա ակտիվ հրաձգություն չէր, այլ պատահական կրակոց: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց»,- Facebook-քում հայտնել է Տելիկո Փլեյնս քաղաքի ոստիկանությունը:.

Միջադեպը տեղի է ունեցել Առաջին միավորված մեթոդական եկեղեցում, հայտնում է CNN-ն: Ծխականները զրուցում էին ինքնապաշտպանության եւ եկեղեցում զենքի մասին: Ուեյն Ռեյդը մյուս ծխականներին է ցույց տվել իր լիցքավորված ատրճանակը, իսկ հետո վերալիցքավորել է եւ պատյանի մեջ դրել: Այնուհետեւ նրան կրկին խնդրել են ատրճանակը ցույց տալ: Երբ 81-ամյա Ռեյդը հանել է զենքը, այն կրակել է:

Նոյեմբերի 5-ին Թեխասի Սազերլենդ Սփրինգսի բապտիստական եկեղեցում հրաձգության հետեւանքով 25 մարդ էր զոհվել, մոտ 20-ը վիրավորվել: Կիսաավտոմատ զենքից ծխականների վրա կրակել էր Դեւին Քելլին, ով ավտոմեքենայով հետապնդվելուց հետո տեղացու հետ փոխհրաձգության ժամանակ ինքնասպան էր եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ