ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հիմա Սիրիայում գլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ՝ հիմա, իհարկե, ամենագլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, եւ գոհունակությամբ նշում եմ ձեր պատրաստակամությունը աշխատելու բոլորի հետ, ովքեր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում»,- ասել է Պուտինը Սոչիում Սիրիայի նախագահի հոետ հանդիպմանը: