News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին դատարանը մերժեց գործով մեղադրյալ Արամ Արամյանին հայտնված բացարկի միջնորդությունը:

Դատական նիստին ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան նիստը հետաձգելու մասին: Պաշտպանական կողմը նշել էր, որ դատարան ներկայացած դատախազներ Արթուր Չախոյանն ու Արամ Արամյանը դատարան լիազորագիր չեն ներկայացրել եւ դատական նիստը չի կարող շարունակվել, եթե նրանք այս գործով որպես դատախազներ ներգրավված չեն: Սակայն, դատարանն այս միջնորդությանը չանդրադարձավ:

Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը նշեց, որ չանդրադառնալով ներկայացված միջնորդությանը, դատախազներից չպահանջելով լիազորագիր, դատարանը ցույց տվեց, որ կաշկանդված է մեղադրողներից:

Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը պարզաբանեց, որ այս գործը քանի որ առանձնացված է մայր գործից եւ դատախազները եղել են ներգրավված, նրանց  լիազորագրի պատճենն արդեն ներկայացվել է դատարան:

Պաշտպանական կողմը նշեց, որ այդ լիազորագիրը դատախազներին տրված է եղել հունիս ամսին, իսկ այս գործով դատավարությունը սկսվել է հոկտեմբերին եւ մեղադրողները չէին կարող հունիս ամսին լիազորագիր ներկայացնել հոկտեմբերին սկսվող դատավարության համար: Պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արթուր Օհանյանին` նշելով, որ նա կաշկանդված է մեղադրողներից եւ չի կարող անաչառ դատավարություն վարել:

Պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ դատարանը չանդրադառնալով իր ներկայացրած միջնորդությանը միանշանակ ցույց տվեց, որ կաշկանդված է  եւ չի կարող արդարացի դատական ակտ կայացնել. «Դուք անգամ դատախազներից լիազորագիր չեք կարող պահանջել, ես ձեզ եւս մի անգամ հորդորում եմ լիազորագիր պահանջեք դատախազներից, տեսնենք գոնե դա կարո՞ղ եք անել»:

Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը կոչ արեց դատարանին բավարարել իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը` այդպիսով ազատելով «խիղճը»:

«Առաջին դատական նիստը չէ, որ մեղադրողները բավականին անփույթ են վարվում իրենց պարտականություններին: Տարբեր դատավորների քննության ժամանակ նմանատիպ երեւույթներ եղել են, երբ դատախազներն առանց լիազորագրի են եկել, լքել են նիստերի դահլիճը: Նայելով զարգացումները, մենք տեսնում ենք, որ դատարանները դրսից ուղղորդվում են, որոշում են կայացնում, երբ նրանց հրահագնում են ինչ անել: Ինձ թվում է, որ Դուք էլ ձեր խիղճը կազատեք, թող մեկ ուրիշը գա ձեր փոխարեն, ես տեսնում եմ, որ Դուք այդպիսին չեք»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Արամ Հակոբյանն էլ դատարանին եւ մեղադրողներին կոչ արեց` ««Գիշերը քնելուց առաջ գլուխներդ դրեք բարձին եւ մտածեք` ինչ եք արել ազգի եւ հայրենիքի համար»: Տղերք, երկիրը կործանվում է, բայց այսօր մեր բանտերում արցախյան պատերազմի հերոսներն են լցված: Կոչ եմ անում դատարանին արդարացի որոշում կայացնել»,-ասաց նա:

Ամբաստանյալներից Արամ Մանուկյանն էլ նշեց, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում. «Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ այս չորս նիստերում այս կապիկությունը տեսնելով, կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում եւ Դուք դատարան կոչվելու իրավունք չունեք: Մի բան եմ խնդրում` մի խայտառակեք մեր դատական համակարգը, մենք այստեղ ենք եւ մեր վրա զանազան հոդվածներ եք դրել այն դեպքում, երբ մենք ապստամբություն ենք արել, որովհետեւ դուք չեք կատարել այն, ինչ պետք է կատարեիք: Ձեր կատարած եւ չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս»:

Մեղադրողներն առարկեցին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը` նշելով, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ այսօրվա նիստին Ինեսսա Պետրոսյանը ներգրավվեց ամբաստանյալներից Արամ Մանուկյանի շահերի պաշտպան:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ