News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից իրականացվող կենսաթոշակային հարցերի մշտադիտարկման շրջանակում, որի նպատակն էր պարզել փաստաթղթերում նշված աշխատանքային ստաժի համապատասխանությունն իրականությանը, վերջին ամիսներին վերլուծվել է 300 գործ, ինչի արդյունքում կրճատվել է ավելի քան 3 հազար տարի աշխատանքային ստաժ։ Արձանագրվել է մոտ 14 մլն դրամ, որը ենթակա է վերադարձման, որոնցից մոտ 4-5 մլն դրամը արդեն վերադարձվել է պետբյուջե։ Այս թվերը նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը ՝ վստահեցնելով, որ այդ գործընթացը կրելու է հետեւողական բնույթ։

Նրա խոսքով ՝ այսօրվա դրությամբ սոցապահովության համակարգում գլխավոր խնդիրներից մեկը թոշակառուների չհիմնավորված աշխատանքային ստաժի առկայությունն է կենսաթոշակային գործերում։

«Հայաստանը փոքր երկիր է, որտեղ յուրաքանչյուրն ամեն ինչ գիտի իր հարեւանների ու ազգականների մասին։ Ու երբ մարդը տեսնում է, որ օրինակ՝ իր հարեւանը երբեք չի աշխատել, իսկ հետո այս կամ այն ձեւով իր աշխատանքային գրքույկում ձեռք է բերել աշխատանքային ստաժի մասին գրառում ու հիմա ավելի բարձր կենսաթոշակ է ստանում, քան ինքը՝ ամբողջ կյանքում աշխատելուց հետո, ապա, իհարկե, դժգոհություն է առաջանում։ Մեր խնդիրն է վերականգնել արդարությունը այս հարցում»,- ասաց Սահակյանը։

Նա պարզաբանեց, որ սկզբում ուսումնասիրում են այն գործատուների գործերը, որոնք ռիսկի գոտում են գտնվում։ Այդպիսիք են համարվում, օրինակ, այն կազմակերպությունները , որոնց մասին տեղեկություններ կան, որ դրանք դադարեցրել են իրենց գործունեությունը որոշակի պահից սկսած, սակայն դրանից հետո որոշ քաղաքացիների աշխատանքային գրքույկներում կա ստաժի մասին գրառում՝ տվյալ կազմակերպության կնիքով։ «Բնականաբար, մենք նման քաղաքացիների կենսաթոշակները վերահաշվարկելու ենք։ Արդյունքում, այն գումարը, որը նախկինում նրանց վճարվել է չհիմնավորված, այսինքն՝ կեղծ աշխատանքային ստաժի հիման վրա, հիմա կառգրավվի ու պետբյուջե կփոխանցվի։ Նույնիսկ եթե այդ գումարները վճարվել են վերջին 20 տարիներին։ Անհրաժեշտության դեպքում նման գործերը ուղարկում ենք իրավապահ մարմիններ»,- նշել է սոցապահովության պետական ծառայության ղեկավարը։

Գործատուների մասին տեղեկությունների ստացման գործընթացի հետագա կատարելագործման ու աշխատանքային ստաժի ավելի արդյունավետ հաշվարկի համար սոցապահովության ոլորտում կներդրվի հատուկ ենթահամակարգ։ Այսպես, եթե նախկինում ՝ 2013-ին տեղեկատվության հավաքման ու կենսաթոշակների հաշվարկի էլեկտրոնային համակարգին անցնելու ժամանակ չի եղել գործիք, որը թույլ կտար տվյալների բազա մտցնել գործատու կազմակերպությունների անվանումները, ապա շուտով նման հնարավորություն կստեղծվի։ «Դրանով իսկ մենք շատ արագ կստանանք այն գործատուների ցուցակը, որոնք փորձել են աշխատանքային չհիմնավորված ստաժ ձեւակերպել։ Այդ իմաստով ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ժամանակին հակաիրավական գործունեություն են իրականացրել այդ ուղղությամբ, դիմել մեր ստորաբաժանումներին ու շտկել իրենց, մեղմ ասած, սխալը»,- ամփոփեց Հովհաննես Սահակյանը։

https://ssl.gstatic.com/ui/v1/icons/mail/images/cleardot.gif

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ