News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը վստահություն է հայտնել, որ Երեւանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեւորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա եւ ավելացրել, որ երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին:

Վարչապետը կարեւորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտի եւ հեռանկարային համարել բելառուսցի գործընկերների հետ համագործակցությամբ մեր երկրում գյուղտեխնիկայի, վերելակների արտադրության կազմակերպումը, գյուղմթերքների վերամշակման, տրանսպորտի եւ այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ:

Բոլեսլավ Պիրշտուկն արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքները եւ նշել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կգործեն տարբեր ոլորտներում եւ իրենց աշխատանքներով կփորձեն նպաստել հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը: Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը կարեւորել է տնտեսական կապերի խթանումը եւ այդ առումով անհրաժեշտ համարել երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Բոլեսլավ Պիրշտուկը համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու ներուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ