News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը չի ձգտում «գերիշխել» Մերձավոր Արեւելքում եւ փորձում է օգնել տարածաշրջանում վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը: Այս մասին ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրաքում ու Սիրիայում Իրանի ներկայությունը կապված է ահաբեկչության դեմ պայքարի համար այդ երկրների հրավերի հետ:

«Իրանը չի ձգտում գերիշխել տարածաշրջանում: Իրանի գլխավոր նպատակը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարն է, եւ մենք կարծում ենք, որ ԻՊ-ից հետո անհրաժեշտ է պայքարել մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ: Իրանի նպատակը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն օգնելն է ու երկրների անջատումը կանխելը, եւ մեր կարծիքով՝ տարածաշրջանի բոլոր երկրներում որոշում կայացնող հիմնական դեմքերը այդտեղ ապրող մարդիկ են»,- ասել է Ռոհանին:

Մակրոնն իր հերթին կոչ է արել Թեհրանի եւ Փարիզի միջեւ երկկողմանի կապերը բոլոր ոլորտներում ընդլայնել: Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի բոլոր կողմերը պետք է օգնեն համաձայնագիրը պաշտպանելուն:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը բոլոր ջանքերը ներդնում է, որ բանկերին եւ ձեռնարկատերերին օգնի ամրապնդելու Իրանի հետ իրենց կապերը:

Մակրոնը նաեւ հույս է հայտնել, որ Եմենի եւ Սիրիայի հակամարտությունները մոտ ժամանակներում կկարգավորվեն:

Ֆրանսիայի նախագահը իր իրանցի գործընկերոջը հրավիրել է հաջորդ ամիս Փարիզ այցելել կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ