News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Դոնալդ Թրամփն օգտվել է իր նախագահական իրավունքից եւ ներում է շնորհել 2 հնդկահավերին, որոնք նրան Սպիտակ տուն էին բերել՝ նոյեմբերի 23-ին Երախտագիտության օրը նշելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վարդերի այգում հատուկ արարողության ժամանակ վարչակազմի ղեկավարը, ում ուղեկցել է կինը՝ Մելանյան եւ նրանց 11-ամյա որդի Բերոնը, ասել է. «Դրամսթիք հնդկահավը ներված է»:

Թրամփը ներել է նաեւ երկրորդ թռչունին, որը տոնի առիթով, համենայնդեպս, բերում են Սպիտակ տուն: 21 եւ 17 կգ քաշով հնդկահավերը լույս աշխարհ են եկել հունիսի վերջին Մինեսոթա նահանգում:

ԱՄՆ նախագահը ընտանիքի հետ տոնը նշել է Փալմ Բիչի (Ֆլորիդա նահանգ) Mar-a-Lago կալվածքում: Նա այնտեղ է մեկնել արարողությունից 2 ժամ հետո եւ Վաշինգթոն կվերադառնա կիրակի:

Իր կարճ ելույթում Թրամփը չի կարողացել զերծ մնալ իր նախորդին՝ Բարաք Օբամային ուղղված ծաղրից: «Անցած 10 ամիսներին Մելանյան եւ ես Սպիտակ տանը մեծ թվով հյուրեր ընդունելու վայելքն ենք ունեցել: Մեզ հյուրընկալվել են տասնյակ համաշխարհային շշմեցուցիչ առաջնորդներ, Կոնգրեսի անդամներ եւ մի քանի շատ տարօրինակ թռչուններ»,- ասել է նախագահը՝ չհստակեցնելով կոնկրետ ում նկատի ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ