News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաագայի միջազգային տրիբունալի կողմից 1992-1995 թվականներին ռազմական հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված  գեներալ Ռատկո Մլադիչը դատավճիռը կբողոքարկի: Այս մասին հայտարարել է գեներալի որդին՝ Դարկո Մլադիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բողոքարկում կներկայացնենք»,- ասել է նա Հաագայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Չորեքշաբթի Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալը Մլադիչին մեղավոր է ճանաչել մեղադրանքի 11 կետից 10-ով, այդ թվում՝ 1995 թվականին Սրեբրենիցայում բոսնիացի մուսուլմանների ցեղասպանության մեջ եւ 1992-1995 թվականներին Բոսնիա եւ Հերցեգովինայում պատերազմի օրենքները կամ ավանդույթները խախտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ