News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հաագայում Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալը գեներալ Ռատկո Մլադիչին ցմահ ազատազրկման է դատապարտել  Բոսնիայում ռազմական հանցագործությունների կատարելու համար:

Նրան մեղավոր են ճանաչել 11 կետից 10-ով, մասնավորապես՝ ՆՀՄՏ-ն բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչին մեղավոր է ճանաչել Բոսնիա եւ Հերցեգովինայում Սրեբրենիցայում մուսուլմանների ցեղասպանության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Սա 11 կետից երկրորդ մեղադրանքն է: Խոսքը սերբերի հանցագործությունների մասին է, որոնց հետեւանքով սպանվել է 7 հազարից ավելի բոսնիացի մուսուլման:

ՆՀՄՏ-ն բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչին մեղավոր է ճանաչել 1995 թվականին Բոսնիա եւ Հերցեգովինայում ՄԱԿ աշխատակիցներին պատանդ վերցնելու մեջ:

Սա պատերազմի օրենքները կամ սովորույթը խախտելու  եւ Ժնեւյան կոնվենցիայի խախտումների մեղադրանքի 11-րդ եւ վերջին կետն է

1995-ի մայիսի 26-ից  հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում  բոսնիացի սերբերի  ուժերը ՄԱԿ-ի ավելի քան 200 դիտորդի եւ խաղաղապահի են գերի վերցրել տարբեր վայրերում, այդ թվում Սարաեւոյում, Բանյա Լուկայում, Պալեում, Գորաջեում եւ ռազմավարական կարեւոր օբյեկտներում ու պատանդ պահել ՆԱՏՕ-ի օդուժի հարվածները կանխելու համար:

Երրորդ երկրներին՝ ներառյալ ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի ղեկավարներին սպառնալիքներ են ուղղվել, որ ՆԱՏՕ-ի կողմից բոսնիացի սերբերի ռազմական թիրախների վրա հետագա հարվածները կհանգեցնեն պատանդներին վիրավորելուն ու մահվանը կամ երկար պահելուն: Գերի ընկած դիտորդների մի մասը ենթարկվել է հարձակումների ու ծաղրի: Բանակցություններից հետո՝ 1995-ի հունիսի 3-19-ը պատանդներն աստիճանաբար ազատ են արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ