Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ժամանել է Կիև՝ Ուկրաինային հետագա ռազմական և ֆինանսական աջակցություն խոստանալով, հաղորդում է dpa գործակալությունը։
Գերմանիայի կառավարության շրջանում գործակալության աղբյուրների տվյալներով, խոսքը, մասնավորապես, հազարավոր որսող ԱԹՍ-ների մատակարարումների և հեռահար զենքի արտադրության արագացման մասին է։
Մերցը կիրակի օրը գնացքով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ «Եթե Ռուսաստանին չկանգնեցնեն, նրա ռազմական մեքենան վաղ թե ուշ կշրջվի մեր դեմ», — հայտարարել է կանցլերը։
Նրան Կիև են ուղեկցում էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն և Գերմանիայի բիզնեսի տասը ներկայացուցիչներ՝ պաշտպանական և էներգետիկ ոլորտներից։
Կառավարության աղբյուրների տեղեկացմամբ, այցի ընթացքում Մերցը մտադիր է հայտարարել Ուկրաինայի նկատմամբ Գերմանիայի նոր ֆինանսական և ռազմական պարտավորությունների մասին։ Մասնավորապես, Բեռլինը նախատեսում է Ուկրաինային մատակարարել հազարավոր որսող ԱԹՍ-ներ, որոնք նախատեսված են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, ինչպես նաև արագացնել հեռահար սպառազինության արտադրությունը։




























