News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետականությունը պետք է լինի ազգային եւ արդար, որպեսզի մնա հարազատ իր կոչմանը, առաքելությանը: Բայց մեր երկրում, օրվա իշխանությունների պատճառով,  վտանգված է ազգային ուղեգիծը եւ չկա արդարություն: Այդ մասին Լիբանանում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա նշել է, որ Դաշնակցությունը մեծ ներդրում է ունեցել երկիրը իր ազգային ուղեգծի մեջ պահելու հարցում, սակայն դա բավարար չէ: «Անհրաժեշտ է ազգային ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ եւ այդ ամենով առաջնորդվող, այդ ամենը հարգող ու գործադրման  ունակ, անհրաժեշտ քաղաքական կամք, պայքարի վճռականություն, հետեւողական  նկարագիր ունեցող քաղաքական ղեկավարություն: Այս ամենը պետք է Հայաստանի ու հայ Ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան երաշխավորելու  համար»,- նշել է Մարգարյանը:

Վերջինիս կարծիքով՝ «Մեր ժողովրդի զարգացման բնական պայմաններն են արդարությունն ու ազատությունը, օրենքի ու կարելիությունների սահմաններում հավասարությունը:  Այդ ամենը մեր երկրում դեռեւս թերի է, հիվանդ,  հիմնական լուծումների կարոտ: Համոզված ենք` լուծումները բերելու է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ հավատում է սոցիալական արդարության, ունի ծրագիր, անցել է պատմության քննությունը: բռնության, անարդարությունների դեմ պայքարը եղել է նրա կենսակերպը, մտածելաձեւն ու դավանանքը: Հ.Յ.Դաշնակցությունը այդ բոլոր հարցերի համար ունի լուծումներ, մենք փոխելու ենք մեր կյանքը»:

Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ ՀՅԴ-ն շարժվելու է իր իր ճանապարհով եւ ուրիշների խաղը չի խաղալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ