News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»,- երեկ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստեփան Սաֆարյանը:

«Մի կազմակերպություն չէ, որ այս տարի իր մտահոգությունն է հայտնել նոր պատերազմի վերսկսման մասին: Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի, նրանց առիթ է պետք, պետք է լեգիտիմացում: Եվ Բրյուսելի հռչակագիրն անհրաժեշտ է Ալիեւին, որպեսզի լեգիտիմացնի դա, եւ այդ առումով՝ եւ՛ ԵՄ-ն եւ Հայաստանը պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է նա:

Նա նկատել է՝ ԵՄ-ի հայտնի մոտեցումը կա, որ հակամարտության կարգավորումը կապում են Մինսկի խմբի շրջանակների հետ. «Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը: Հռչակագրի նշանակությունը պետք չէ թերագնահատել, եւ եվրոպական կողմը հիմարություն կանի, եթե այնպիսի զիջումների գնա, որ դա Ադրբեջանի համար իրականում պատերազմ սկսելու տեղեկանք լինի»:

Մոլդովայից քննարկմանը տեսազանգով միացած քաղաքական վերլուծաբան Դան Մարին էլ ասաց, որ Մոլդովայի համար ԵՏՄ-ն հետաքրքիր չէ, այնտեղ գործուն տնտեսական համայնք չկա: Բայց միեւնույն ժամանակ՝ նշեց այն պատճառները, որոնք դերակատարություն են ունեցել Մոլդովայում՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո հասարակական տրամադրությունների անկման հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ