News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի անդամներին բացի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, այլ պաշտոն չի խոստացել, այդ թվում քաղաքապետարանի կումունալ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին Վանաձորի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Ես պատի տակի խոսակցությունները վաղուց չեմ մեկնաբանում»,- նշեց նա՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն չի եղել:

«Չի խոստացվել, արխեին մնացեք»,- հավելեց քաղաքապետի կողքին գտնվող քաղաքապետի նորանշանակ առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը:

Մամիկոն Ասլանյանի խոսքով, համաձայնագրում նշված է միայն քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի մասին, բայց կարող են դրանից դուրս էլ այլ պաշտոնների վերաբերյալ համաձայնություններ լինել. «Մեր կողմից էլ շատ պաշտոններ կլիներ, Արկադի Փելեշյանի կողմից էլ, «Լուսավոր Հայաստանի» կողմից էլ հետագայում: Ընթացքում կադրային շարժեր միշտ լինում են, չի կարելի բացառել պաշտոն տալը կամ չտալը»:

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ դեռեւս չեն որոշել. թե ինչ պաշտոն կառաջարկվի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանին:

Դիտարկմանը, որ խոսակցություններ կան, որ նա կարող է նշանակվել քաղաքապետի խորհրդական, Ասլանյանն արձագանքեց. «Հա, խոսակցություն եղել ա, բայց որոշված չի»:

Ինչ վերաբերում է ՍԴ որոշումից հետո Վանաձորի ավագանին լուծարելու հարցով «Լուսավոր Հայաստանի»՝ կառավարությանը դիմելուն, քաղաքապետն ուղղակի հրաժարվեց մեկնաբանել. «Ես չեմ մեկնաբանում»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Մամիկոն Ասլանյանի եւ ՀՎԿ Վանաձորի կառույցի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի համաձայն, Վանաձորի ավագանու ՀՎԿ անդամները համաձայնել են դադարեցնել բոյկոտը եւ մասնակցել ավագանու նիստերին, դրա դիմաց ստացել են փոխքաղաքապետի պաշտոնը:

Բանն այն է, որ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել ՏԻՄ մասին օրենքի այն դրույթը, որը թույլ էր տալիս Մամիկոն Ասլանյանին Վանաձորի ագավանու անդամների կեսից պակասի առկայության պարագայում նիստեր անցկացնել եւ որոշումներ կայացնել: Քանի որ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդը» բոյկտում էին ավագանու նիստերը, քվորում չէր հաջողվում ապահովել:

Եթե ՀՎԿ-ն չգնար համագործակցության Մամիկոն Ասլանյանի հետ, շատ հավանական է, որ բանը հասներ վանաձորի ավագանու լուծարմանը եւ նոր ընտրությունների նշանակմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր հերթին դիմել է կառավարությանը՝ ՍԴ որոշումը կատարելու եւ Վանաձորի ավագանին լուծարելու հարցով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ