«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 22-ին, ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալ Գարիկ Մ.-ի նկատմամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային տեղամասի կարցերի արտաքին երեսապատման գորգածածկույթը, հրկիզել է պատերի եւ առաստաղի զայնամեկուսիչ շերտը, պատերի եւ առաստաղի գաջածածկույթը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: