News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհետ կորած արգենտինական «Սան Խուան» սուզանավի հետ վերջին անգամ կապ հաստատելուց հետո, նրա գտնվելու վայրից ձայն է ստացվել, որը պայթյունի է նման եղել: Այս մասին հաղորդել է Արգենտինայի  ՌԾՈՒ ներկայացուցիչը, հաղորդում է La Nacion-ը:

Խոսքը «անոմալ, հզոր, ոչ միջուկային պատահարի մասին, է որը կարող է պայթյուն լինել»: Այն գրանցվել է սուզնավի հետ վերջին անգամ  կապ հասատելուց մի քանի ժամ հետո:

ՌԾՈՒ ներկայացուցչի խոսքով՝ այս տեղեկությունը համապատասխանում է ISMERLO նավի կողմից անհետացման վայրից 30 կմ հեռավորության վրա ստացված աղմուկի մասին տեղեկատվության հետ:

 «Կան երկու անկախ աղբյուրներ, որոնք նույնն են ասում», — ասել է ՌԾՈՒ ներկայացուցիչը:

Արգենտինայի ՌԾՈՒ «Սան Խուան» սուզանավը նոյեմբերի 15-ից կապի դուրս չի եկել: Սուզանավում անձնակազմի 44 անդամ է եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ