News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքին թիրախավորած եւ սպանության կազմակերպմանը աչք փակած որեւէ պաշտոնյա դեռ չի դատապարտվել։ Նման հայտարարություն է արել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումներում հայ պատգամավորն անդրադարձել է արդարադատության խնդրին՝ հիշատակելով Հրանտ Դինքի սպանության գործով 10 տարի տեւող դատավարությունը։ Փայլանը շեշտել է, որ մինչ հիմա Դինքին թիրախավորած ու սպանության կազմակերպման մասին տեղեկություններ ունեցող որեւէ պաշտոնյա չի դատապարտվել։

Փայլանը նշել է, թե Հրանտ Դինքի սպանության դատավարության սկզբում «Էրգենեկոն»-ի գործով մեղադրվող մի շարք անձանց մեղադրանք ներկայացվեց, որոնք ավելի ուշ կասեցվեցին։ «Դինքի դատավարությունը իշխանությունների համար դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք է դարձել»,-ասել է Փայլանը։

Նշենք, որ Հրանտ Դինքի գործով դատավարությունը տեւում է 10 տարի, սակայն բացի մի քանի ձեւական ազատազրկումներից դեռեւս կազմակերպիչների ու հրահանգ տվողների մասին ոչինչ հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ