News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական հեռուստաեթերում հակահայկական քարոզչությունը շարունակվում է: «ՆՏՎ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» նախօրեին հեռարձակված թողարկումն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին:

Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վելուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ եւ այսպես շարունակ, Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին հերթ չէին տվել՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որակելով Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ Հայաստանի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հակահայկական թողարկմանը: Այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերության տնօրինությունը Հայաստանից ներողություն խնդրեց, ենթադրվեց, թե նման իրավիճակ այլեւս չի կրկնվի: Թեեւ այդ տեքստի բնօրինակն այդպես էլ չհրապարակվեց: Ու հիմա էլ ռուսական մասնավոր հեռուստաընկերությունն է հակահայկական շոու բեմադրում` հասարակության մեջ հակահայկական տրամադրություն ձեւավորելով:

Իհարկե, պաշտոնական Մոսկվան կարող է ասել, որ մասնավոր հեռուստաընկերություն է, բանախոսները անհատներ են, բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերություններն՝ առանց բացառության, գտնվում են տոտալ իշխանական վերահսկողության ներքո: Ուստի նախկին դառը փորձը հաշվի առնելով՝ բացառված չէ, որ առաջիկայում ռուսական կողմից հակահայկական գործողությունները ավելի կտրուկ քայլերի դիմեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ