News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիան ՄԱԿ-ի անվտանգոության խորհրդում ոչ մշտական անդամի թեկնածու է․ իսկ քվեարկությունը կլինի 6 ամսից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա)։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը եւս քվեարկի իրենց թեկնածության օգտին։

Դեսպանի խոսքով, կան մի քանի պատճառներ, թե ինչու է Բելգիան ցանկանում դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ «Բելգիան շատ վնասներ է կրել պատերազմներից, բնականաբար չենք սիրում պատերազմ։ Դա պատճառներից մեկն է, որ Բելգիան դրել է իր թեկնածությունը ՄԱԿ-ի ԱԽ անդամության համար։ Հակամարտությունները լուծելու լավագույն տարբերակը երկխոսությունն է։ Տարակարծությունը նորմալ է, անգամ երկու մոտ ընկերների մեջ դա կարող է լինել, բայց կարեեւոր է դա հաղթահարելը։ Պետք է լուծումը բավարարի բոլոր կողմերին։ Մեր փորձը ուզում ենք բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Երկրորդ պատճառը մարդու իրավունքների եւ քաղաքացիների պաշտպանությունն է։ Երրորդը բնապահպանական խնդիրների վրա ուշադրություն սեւեռելն է»։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին, նա ընդծեց․ «Մենք շատ ուրախ ենք,որ նախորդ շաբաթ ստորագրվել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Այս համաձայնագիրը թույլ կտա բարելավել Հայաստանի հարաբերությունները Բելգիայի եւ ԵՄ մյուս երկրների հետ։ Մի կողմից Հայաստանը ԵՏՄ անդամ է, մյուս կողմից ստորագրեց համաձայնագիր ԵՄ-ի հետ։ Հայաստանը կարող է կամուրջի դեր խաղալ այս երկու կազմակերպությունների միջեւ։ Դա մի դեր է, որը մենք ողջունում ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ