News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «արյունատենչ ճառ» է անվանել Հյուսիսային Կորեայի խնդրի ուժային լուծման մասին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի ելույթը ու հայտնել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի դա, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Եթե որեւէ մեկն իրոք ուզում է ուժ կիրառել , ինչպես ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն ասաց, Հյուսիսային Կորեային «ոչնչացնելու» համար, (նման արյունատենչ ճառ է հնչել), ապա ես համարում եմ, որ դա կրակի հետ խաղ է , մեծ սխալ»,- ասել է Լավրովը իտալացի գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ Հռոմում բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա, որպեսզի խնդիրը լուծվի բացառապես խաղաղ, քաղաքական- դիվանագիտական միջոցներով»,- հավելել է նա։

Նրա խոսքով, ԿԺԴՀ-ի խնդրի մասին Ռուսաստանի դիրքորոշումը ուղիղ է, ազնիվ ու բաց՝ գլխավոր խնդիրն է կանխել զինված հակամարտությունը։ «Մենք գլխավոր խնդիրն ենք համարում զինված հակամարտության կանխումը, որը աղետալի հետեւանքներ կունենա նախեւառաջ այն երկրների համար, որոնք այնտեղ են գտնվում՝ Կորեայի Հանրապետության, Ճապոնիայի։ Չմոռանանք նաեւ, որ Չինաստանն ու Ռուսաստանն էլ Հյուսիսային Կորեային սահմանակից են»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ այս շաբաթ Հեյլին ՄԱԿ-ում հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի դեպքում պատերազմի դեպքում հյուսիսկորեական ռեժիմը ամբողջությամբ կոչնչացվի։

«Հյուսիսային Կորեայի բռնապետը երեկ կատարել է ընտրություն։ Աշխարհը մոտեցել է պատերազմին, այլ ոչ թե հեռացել դրանից։ Մենք երբեք չենք ձգտել պատերազմ սկսել Հյուսիսային Կորեայի դեմ։ Ու այսօր էլ մենք չենք ձգտում դրան, սակայն եթե պատերազմ սկսվի, ապա դրա պատճառը կլինի այն, որ ագրեսիայի ակտերը շարունակվում են։ Եթե պատերազմ սկսվի, կարող եք չկասկածել, որ հյուսիսկորեական ռեժիմն ամբողջությամբ կոչնչացվի»,- ասել է Հեյլին ՄԱԿ ԱԽ-ի ԿԺԴՀ-ին նվիրված նիստի ընթացքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ