News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը համաձայն է «Կինոյի մասին» օրենքի կառավարության ներկայացրած նախագծի ներկայիս տարբերակին: Այս մասին դեկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Օրինագիծը սեղմ ներկայացնելով՝ փոխնախարարը նշեց, որ օրենքը արտաքին ներդրումների համար բարենպաստ միջավայր կստեղծի, քանի որ արտոնություններ է նախատեսում զանգվածային ֆիլմերի արտադրության համար: Պարտադիր է դառնում տարիքային հանդիսատեսի նշման պահանջը (16+, 18+), բոլոր ֆիլմերը պետք է թարգմանվեն, որի իրականացման համար մեկ տարի կտրամադրվի:

Մտցվում է նա վարձույթ իրականացնելու համար վկայական, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված: Վկայականը կգործի ԵՏՄ տարածում: Եթե լրացումներ եւ փոփոխություններ չլինեն, սպասվում է, որ օրենքը կընդունվի հաջորդ տարեսկզբին եւ կուղարվի ԱԺ:

Մեկնաբանելով նախագծի հետ կապված քննադատությունները՝ Արթուր Պողոսյանը նշեց, որ օրենքի մշակման գործընթացը սկսվել է մոտ 3 տարի առաջ: «Նախկինում մեզ մեղադրում էին ձգձգելու մեջ: Հիմա խոսում են հապշտապության մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ նախարարությունը քննարկումների համար բաց է, արդեն բազմիցս հանդիպումներ են կայացել կինոփորձագետների հետ:

Փոխնախարարի խոսքով՝ քննադատությունը, որ նոր օրենքով հաշվի չի առնվել ազգային կինոյի դրույթը, իրականությանը չի համապատասխանում: Կա նաեւ հայրենական արտադրության ֆիլմ տերմինը:

Պատասխանելով «Հայֆիլմի» ճակատագրին վերաբերող հարցին՝ Արթուր Պողոսյանը նշեց, որ վերականգնելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, եւ այնդուհանդերձ՝ այն վերականգնելու մտադրություն կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ