News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լճի  մակերեւույթին պտտվող առեղծվածային սառցե սկավառակը ԱՄՆ Ադիրոնդաքի լեռներում հայտնաբերել է այնտեղ հանգստացող ընտանիքը: Միայն քաղաք վերադառնալուց հետո է ընտանիքը պարզել, որ հետեւել է բավականին հազվադեպ երեւույթի: Բնության ֆենոմենի լուսանկարներն ու տեսագրությունները հրապարակվել են NBC News հովտում, փոխանցում է Gazeta-ն:

Երեւույթը գիտական գրականության մեջ առաջին անգամ նկարագրվել է 1997-ին: Սովորաբար սկավառակներն ունենում են 1-100 մետր տրամագիծ, ընդ որում նրանց պտտվելու արագությունը չափերից կախված չէ եւ կազմում է վայրկյանում մոտավորապես 1 անկյունային աստիճան: Դրանց ի հայտ գալը կապված է ջրի ջերմաստիճանի փոփոխությունից եւ, հետեւաբար, դրա խտությունից:

Սառույցի հալման ժամանակ սկավառակի տակ ձեւավորվում է ցածր ջերմաստիճանի հատված: 4°C ջերմաստիճանում ջրի խտությունը հասնում է մաքսիմալի, եւ ջուրն սկսում է ներքեւ իջնել՝ հողմապտույտ ձեւավորելով, որը ստիպում է պտտվել նաեւ սկավառակին:

Իսկ սկավառակի այդքան ճիշտ ձեւը, հավանաբար, կապված է կամ առավել մանր սառույցների միմյանց կպչելով կամ մեծ սառցակտորների՝ պտույտի ընթացքում սուր անկյունների հղկմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ