News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NASA-ի տիեզերագնաց Հայդի Ֆայֆերը Վրաստանի քաղաքացիական ավիացիայի  առաջին եւ դեռեւս միակ կին տիեզերագնաց 25-ամյա Նադեժդա Բենքլյանին պարգեւատրել  է ԱՄՆ դեսպանատան «Կանացի լիդերության եւ խիզախության» պարգեւով։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»։

Պարգեւատրման արարողությունը կայացել է Վրաստանի Ավիացիայի համալսարանում, որի շրջանավարտ է նաեւ Բենքլյանը։ Դրա հետ մեկտեղ, Տիեզերագնացության եւ տիեզերքի ուսումնասիրության ազգային գործակալության (NASA) տիեզերագնացը  հանդիպել է նաեւ ուսումնարանի ուսանողների հետ եւ կիսվել իր փորձով։

Ֆայֆերը ոչ միայն 1993 թվականից NASA–ի տիեզերագնաց է, այլեւ ԱՄՆ նավատորմի կապիտան։ Տիեզերագնացն առաջին անգամ տիեզերք է դուրս եկել 2006 թվականին։

«Սա ինձ համար մեծ պատիվ է, բացի այդ, այս պարգեւը հանձնել է շատ կարեւոր անձնավորություն։ Ես հիացած եմ նրանով։ Սա այնպիսի անհավանական զգացում է, երբ այդպիսի մեկը հիացած է քեզնով։ Պարզվում է, նա ցանկացել է օդաչու դառնալ , բայց տեսողության հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել»,- ասել է Բեքլյանը «Sputnik Գրուզիային»։

Մի քանի ամիս առաջ Բենքլյանը սկսել է աշխատել «Georgian Airways» վրացական ավիաընկերությունում եւ օրինակ է դարձել այն բանի, որ կինը կարող է կատարել տղամարդու գործ, եւ ապացուցել, որ ինքնաթիռը կառավարել նրա մոտ ավելի վատ չի ստացվում, քան տղամարդկանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ