News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը (ԵՄ) Բրիտանական կառավարությանը մինչեւ այս շաբաթվա վերջ ժամանակ է տվել, որպեսզի 2019-ին նախատեսված Եվրամիություից դուրս գալու վերաբերյալ առաջին փոխզիջումային համաձայնագրերին հասնի:

Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն:

«Մեր աշխատանքային շաբաթը ներառում է նաեւ կիրակին, եւ մենք պատրաստ ենք ցանկացած պահի վարչապետ Թերեզա Մեյին ընդունել, երբ բրիտանական կողմը պատրաստ կլինի», - ասել է նա:

Լուրերն այն մասին, որ փոխզիջման հասնելու վերջնաժամկետը կարող է հետագայում էլ երկարաձգվել, նա ոչ հավաստի է անվանել:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի կարծիքով՝ անհրաժեշտ է նախապատրաստվել Եվրամիության գագաթաժողովին, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 14-ին եւ 15-ին եւ պետք է Brexit-ի հարցով բանակցությունների երկրորդ փուլի համար հավանություն տա:

Համընդհանուր պայմանագրի մշակումը, որը պետք է լուծի ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկա բոլոր վիճահարույց հարցերը, շարունակվում է 2017 թվականի հունիսից: Այնուամենայնիվ, կան դեռեւս չլուծված մի շարք խնդիրներ, այդ թվում Լոնդոնի կողմից ԵՄ բյուջե վճարումների վերաբերյալ ֆինանսական համաձայնագիրը, Brexit-ի գործընթացից հետո երկու կողմերի քաղաքացիների իրավուքները եւ Հյուսիսային Իռնալդիայի եւ ԵՄ անդամ Իռնադիայի միջեւ սահմանների հարցը:

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիային տասը օր տվեց, որի ընթացքում նա «պետք է առաջընթաց ցույց տա հիմնական խնդիրների վերաբերյալ», կապված ԵՄ-ից Լոնդոնի առաջիկա դուրս գալու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
Ամենաշատ