News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Bugatti ընկերությունը հայտարարել է Chiron մակնիշի ավտոմեքենաների համաշխարհային հետկանչի մասին։ Ֆրանսիական ավտոարտադրող ընկերությունը վերանորոգման կուղարկի 47 մեքենա ողջ աշխարհից։  Այս մասին տեղեկացնում է Autonews-ը՝ վկայակոչելով  Bloomberg պարբերականին։

Որպես ընկերության կողմից նման հետկանչի պատճառ՝ նշվում են մեքենայի առաջնային նստատեղերի ամրակցումների հնարավոր թերությունները։ Ընկերության ներկայացուցիչները վերանորոգման անհրաժեշտության մասին մեքենաների տերերին կտեղեկացնեն էլեկտրոնային հաղորդագրությունների կամ անհատական զանգերի միջոցով։

Այնուհետև պոտենցիալ անսարք Chiron-ներից յուրաքանչյուրը մոտակա մասնագետի մոտ կտեղափոխվի փակ բեռնատարով՝ ախտորոշման և սպասարկման համար։ Անհրաժեշտության դեպքում մասնագետները ամբողջությամբ կփոխեն նստատեղերի ամրակցման մեխանիզմները։

Bugatti Chiron ավտոմեքենան առաջին անգամ թողարկվել է 2016թ․ սկզբին։ Կուպեն համալրված է 1500 ձիաուժ հզորությամբ 7 լիտրանոց W16 շարժիչով՝ 4 տուրբո կոմպրեսորներով։ Ավտոմեքենան կարող է 2,5 վայրկյանում զարգացնել մինչև 100 կմ/ժամ արագություն, իսկ նրա առավելագույն արագությունը անվտանգության նկատառումներով սահմանափակվել է 420 կմ/ժամ –ով։ Սահմանափակումը հանելու համար անհրաժեշտ է հատւկ բանալի, որի շնորհիվ առավելագույն արագության սահմանը կարելի է հասցնել մինչև 450 կմ/ժամ-ի։ Bugatti Chiron -ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ 500 օրինակով։ Մեքենան արժե շուրջ երեք միլիոն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ