News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ին Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող չորս  նշանակետ՝ պատասխանելով դեկտեմբերի 8-ին հրեական պետության հրթիռակոծությանը։ Այս մասին ասվում է Իսրայելի ՊԲ պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր, դեկտեմբերի 9-ին, պատասխանելով Իսրայելի հարավային թաղամասերից դեկտեմբերի 8-ին իրականացված հրթիռակոծությանը, Իսրայելի ՌՕՈՒ օդանավերը խոցել են չորս նշանակետ Գազայի հատվածում, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը՝ երկու զենքի արտադրության արտադրամաս, սպառազինությունների պահեստ, ռազմակայան,- հայտնել են զինվորականները,- Այդ նշանակետերից յուրաքանչյուրի վրա մի քանի հարված է իրականացվել»։

«Քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծություններն ագրեսիայի կոպիտ դրսեւորում են,- ասել են Իսրայելի ՊԲ-ից,- ՀԱՄԱՍ—ը պատասխանատու է այդ հարձակումների համար, որոնք սպառնում են քաղաքացիներին, նաեւ ցանկացած մյուս գործողությունների համար, որոնց աղբյուրը Գազայի հատվածի տարածքն է»։

Նախօրեին պաղեստինցի արմատականները Իսրայելի վրա են արձակել առնվազն երեք հրթիռ, որոնցից մեկը պայթել է, պատճառելով վնաս Սդերոտ քաղաքի տարածքում, եւս մեկն էլ ոչնչացվել է իսրայելական ՀՀՊ «Երկաթե գմբեթ» համակարգով։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծությունները կտրուկ հաճախացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է երկրում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել ու այդ քաղաքն է ճանաչել հրեական պետության մայրաքաղաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ