News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան ու Հունաստանը համաձայնվել են Հունաստանի մայրցամաքային հատվածի փախստականներին վերադարձնելու գործընթացի շուրջ, հաղորդում է հունական Kathimerini պարբերականը:

Երկու երկրների համաձայնության նպատակը ծայրահեղորեն լի հունական ճամբարների փախստականների քանակի կրճատումն է: Անկարան ու Աթենքը համաձայնության են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հունաստան կատարած երկօրյա այցի ժամանակ: Ընդունված միջոցները հավելում կլինեն Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ փախստականների շուրջ արդեն գոյություն ունեցող համաձայնությանը:

Պարբերականի տեղեկատվությունը Հունական կառավարությունը պաշտոնապես չի մեկնաբանում: Սակայն AFP գործակալությունում հստակեցնում են, որ Աթենքն ու Անկարան դեռ դեկտեմբերի 8-ին են համաձայնվել թերակղզիները բեռնաթափելու նպատակով փոխգործակցության շուրջ նոր միջոցների մասին:

Kathimerini-ին ընդգծում է, որ այս պահին հստակ չէ, թե Թուրքիայի ու Հունաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությանը ինչպես կարձագանքեն Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ