News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախագծից հետո «Ելք» խմբակցության օրակարգում Սերժ Սարգսյանի վերաբերյալ դեռ որեւէ հարց չի ընդգրկվի մինչեւ իր ծրագրերի մասին Սերժ Սարգսյանը հստակ չհայտարարի: NEWS.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը շեշտեց, որ իրենց համար  թիվ մեկ հարցը գործող իշխանության վերարտադրությունն է, բայց  դրա դեմ գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի հստակ հայտարարությունը՝ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է վարչապետի պաշտոնում, թե ոչ:

«Համար  մեկ խնդիրը գործող իշխանության վերարտադրությունն է, բայց որպեսզի քայլ անես այդ ուղղությամբ, վերարտադրվող մարդը պիտի հստակ տեսակետ ասի, պիտի ասի, որ, այո, մնալու է: Մնալուց հետո կա ասելիք, որը կասի նաեւ «Ելքը», եւ քաղաքական գործընթաց կծավալի դրա ուղղությամբ ու հանրությանը տեղյակ կպահի»,-ասաց Արամ Սարգսյանը:

Հիշեցմանը, թե նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման օրը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ առումով դեռ չի պատկերացնում իր անելիքները, Արամ Սարգսյանն ասաց, որ իրականում ան իր անելիքները շատ լավ պատկերացնում էր Սահմանադրության հանրաքվեից առաջ. «Ինքը պատկերացնում էր եւ հայտարարել է սահմանադրական հանրաքվեից առաջ իր պատկերացումների մասին, որ վարչապետ չի դառնալու, ինչը ինձ դզում էր: Հիմա որ չի պատկերացնում, ես դա կապում եմ Եվրասիական տնտեսական միության  հետ, որովհետեւ նա նայում է իր մյուս գործընկերներին՝  Նազարբաեւին, Լուկաշենկոյին, Պուտինին: Ասում է՝ ումից եմ պակաս, որ չդառնամ վարչապետ: Բայց քանի դեռ ինքը չի ասել, որ վարչապետ է դառնալու, լուրջ չի, որ ասենք՝ եթե ինքը էսպես անի, մենք էլ էսպես կանենք: «Եթե»-ն լուրջ քաղաքական կատեգորիա չէ»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:

Դիտարկմանը՝ իրենց համար հստակ չէ՞, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը որեւէ մեկին չի զիջելու, «Ելք»-ի պատգամավորն արձագանքեց. «Հստակ լինել-չլինելու վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է կանխատեսում անել, բայց դրա վրա ծրագրել ու հանրությանը բան ասել, ճիշտ չէ»:

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը վայրէ  դնելու նախագահի լիազորությունները, որից հետո երկիրն ամբողջությամբ անցնելու է խորհրդարանական կառավարման, որտեղ երկրի առաջին դեմքը լինելու է վարչապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ