News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` դեկտեմբերի 11-ին, ցուցմունք տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներին ճանաչում է, ճանաչել է նաեւ սպանված Հայկազ Բարսեղյանին: Նա բնութագրելով ամբաստանյալներին նշեց, որ Նորիկը, Գնելը եւ Վաչեն եղել են լավ հրամանատարներ. «Անմիջական ենթականերս չեն եղել, բայց ես գիտեմ, որ ծառայողական առումով լավ եմ գնահատվում: Ուսման առումով իրարից տարբերվում էին, Ազարյանը եւ Գնելը ուսման մեջ թերացել են, լավ չէին սովորում»:

Բնութագրելով սպանված կուրսանտին, վկան նշեց, որ Հայկազ Բարսեղյանը շատ լավ է սովորել, եղել է համեստ եւ բնավորությամբ հանգիստ կուրսանտ, շատ ընկերներ չի ունեցել, չի շփվել մյուսների հետ:

Վկայի խոսքով, դեպքի օրը` վերկացից հինգ րոպե առաջ, ստորաբաժանման հերթապահը զեկուցել է, որ ննջարանում Հայկազ Բարսեղյանի անկողինն ամբողջությամբ արյուն է, նա էլ չկա:

«Անկողինը կիսաբացված էր, մատրասը լրիվ արյուն էր, գիտակցելով, որ դեպքի վայր ա, թույլ չեմ տվել, որ ինչ-որ մեկը մտնի, բոլորին հանել եմ դուրս: Զեկուցել եմ բուժկետ, զորամասի հրամանատարին, միջոցներ եմ ձեռնարկել Բարսեղյանին փնտրելու ուղղությամբ: Հետո էդ ընթացքում լուրը ստացվեց, որ Հայկազին գտել են, հասել եւ լսել եմ, որ նրան սպորտհրապարակում կախված են գտել, թույլ չեմ տվել, որ մոտենան տարածքին, բոլորս ներկա ենք եղել, մինչեւ օրինապահ մարմինները հասել են տեղ»:

Վկան նշեց, որ ննջարանում, երբ Հայկազ Բարսեղյանի անկողինը գտել են արյունոտ վիճակում, ամբաստանյալներից եղել են Մովսես Ազարյանը եւ Վաչե Սահակյանը, այդ ժամանակ Վաչեն սրածայր առարկա է ցույց տվել իրեն. «Ազարյանն ինձ կտրող սուր գործիք ցույց տվեց, որ վերցրեց, ես ասի` քից գետնին, գործ չունես, կարող ա մատնահետքերդ մնան վրան ու ինքն էլ գցեց: Ասեց` հեսա, երեւի սրանով ա արել: Ես հստակ չեմ հիշում կոնկրետ Մովսեսն է եղել, թե չէ»:

Ամբաստանյալներից Վաչե Սահակյանը հայտարարեց, որ ածելին ինքն է գետնից վերցրել:

Արտյոմ Ավետիսյանը նշեց, որ սպանության գիշերը տեսել է Հայկազ Բարսեղյանին. «Դեպքի օրը մինչեւ 1-ն արթուն եմ եղել, զուգարանից գնալիս, ասել եմ` ինչի ես զուգարան գնացել, խնդալով պատասխանեց` պարոն հրամանատար ինչի պիտի գնամ: Ստուգելիս բոլորին տեսել եմ ննջասենյակում քնած, Հայկազի տեղերում մարդ եմ տեսել, մինչեւ հիմա չեմ կարող հասկանալ էդ ոնց ա եղել, որ Հայկազը անկողնում չի եղել: Ես իր դեմքը չեմ տեսել, տեսել եմ, որ անկողնում պառկած մարդ կա, չեմ կարող ասել, որ հենց Հայկազն ա եղել: Քննությունը որ սկսվեց, ամեն տեսակի կարծիքներ էին հարցնում` հնարավոր է էսքան արյունից հետո ինքն իրեն վնաս տար,  կախեր: Մտքովս չի անցել, որ էդ կարար լիներ սպանություն, հետո մաղվեցին, տակը մնացին գործով անցնող չորս հոգին: Իմ մտքով չէր էլ անցնում, որ մահացել էր, կարծում էի` ինքնավնասվել է: Հարցնում էի ինչ ա եղել` ամբողջ անձնակազմն ինձ տարօրինակ պատասխան տվեց` ասում էին Հայկազն ասել է` կարող է գնա, էլ հետ չգա, ուզեցել է համազգեստն ուրիշին տա, Հայկազն ուզում էր դուրս գար ինստիտուտից, բայց ես խոսել եմ հետը, չեմ թողել»:

Անդրադառնալով պահեստասենյակում տեղի ունեցած հավաքույթին, վկան նշեց, որ ամբաստանյալներից Վաչե Սահակյանն է իրեն տեղեկացրել, որ ծննդյան օրն է եւ ուզում են այն նշել. «Վաչե Սահակյանը դիմել է ինձ, ասել, որ ծննդյան օրն է, ուզում են նշել, ասաց, որ ուտելիք ունեն: Ես էլ ասել եմ` չէ, թող մնա, հետո կնշեք, ուշ ժամ է, որ հարամ չլինի: Հետո իմացելե մ, որ թաքուն նշել են»:

Արա Զաքարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց վկայի հարցաքննությունը հետաձգել, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա նախապատրաստվի վկայի հարցաքննությանը: Մեղադրողներն ու տուժող կողմն առարկեցին պաշտպանի միջնորդությանը` նշելով, որ այն ժամանակավրեպ է:

Դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժեց: Որից հետո պաշտպանական կողմը հնչեցրեց հարցերը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ