News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կարեւորագույն խնդիր ենք դիտարկում գործատու- արհմիություն-կառավարություն ինստիտուտի լիարժեք կայացումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի փորձառությունն ու նոր մոտեցումները կնպաստեն հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանի պարտավորությունների ստանձնումը Հայաստանում մեծագույն առաքելություն է եւ ներկայացրել է դեսպանության կողմից իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրերը եւ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների հետ:

Նախարար Արտեմ Ասատրյանն, իր հերթին նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով ներկայում բարեփոխումներ են իրականացվում եւ դրանց հիմնական նպատակը ոլորտին հատկացված միջոցների հասցեականության ապահովումն է:

Ներկայացնելով աշխատանքային օրենսգրքում կատարվող հիմնական փոփոխությունները՝ նախարարը նշել է, որ դրանք միտված են ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխանեցմանը եւ նպատակ ունեն բարձրացնել աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ միեւնույն ժամանակ գործատուներին թեթեւացնելով գործող օրենսգրքով նախատեսված որոշակի կոշտ կարգավորումներից: «Կարեւորագույն խնդիր ենք դիտարկում նաեւ եռակողմ բանակցությունների ինստիտուտի լիարժեք կայացումը՝ գործատու- արհմիություն-կառավարություն: Եվ մշակվող օրենսգրքում նախատեսում ենք ինստիտուցիոնալացնել այս համագործակցությունը»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով  կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նախարարը նշել է, որ մեծ ձեռքբերում է համարում ակտիվները կառավարող երկու ընկերությունների մուտքը եւ նման կառավարման մշակույթի ներմուծումը Հայաստան:

Նախարարն անդրադարձել է նաեւ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ շեշտել, որ առաջիկայում նախարարության ենթակայությամբ գործող բոլոր գիշերօթիկ խնամքի հաստատությունները վերակազմակերպվելու են երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոնների: «Բարեփոխումների շրջանակներում պետք է հզորացնենք ընտանիքները, որպեսզի ոչ մի երեխա սոցիալական պատճառների հետեւանքով չհայտնվի շուրջօրյա խնամքի հաստատություններում»,- ընդգծել է նախարարը:

Հանդիպման ավարտին դեսպանը հաջողություններ է մաղթել ծրագրերի իրականացման գործում եւ նշել, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը կապերի ամրապնդման  եւ իրականացվող ծրագրերի աջակցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ