News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան կարծում են, որ ԱՄՆ վարչակազմի՝  Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվ´ Ռուսաստանը եւ´ Թուրքիան համարում են, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու ԱՄՆ որոշումը չի օգնում Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորմանը, այլ ընդհակառակը, ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Էրդողանի հետ բանակցությունները գործնական եւ կառուցողական էին: «Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցության առանցքային հարցերը, ներառյալ ռազմավարական առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական նախագծերի իրականացումը: Նաեւ մտքեր ենք փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», - Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ