News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դժվար է դասել «սառեցված» հակամարտությունների շարքին: Այս մասին  դեկտեմբերի 12-ին՝ ասուլիս ժամանակ,  հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

 «Ինձ զարմացրել է  հասարակության մեջ հակամարտության արտացոլված լինելու աստիճանը»,-ասել է դեսպանը` հավելելով, որ շփման գծում շատ զինվորներ են զոհվում: «Եթե  չեմ սխալվում՝ տարվա սկզբից 57 մարդ է զոհվել»,- ասել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ հակամարտությունը սառեցված չէ, այլ գործող կոնֆլիկտ է, որն ազդում է ժողովրդի եւ տնտեսության վրա: «Եվ դա մեզ անհանգստացնում է»,-նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան վճռական  է իր պարտականությունները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կատարելու հարցում: Միեւնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Երեք սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ  ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները բանակցային գործընթացի կենտրոնում են։ Դեսպանը ընդգծել  է, որ Ֆրանսիան ողջունում է Ժնեւում նախագահների եւ Վիեննայում արտգործնախարարների հանդիպման արդյունքները եւ սպասում է նախարարների հանդիպմանը հաջորդ տարվա սկզբին:

«Ֆրանսիայում, ամենաբարձր մակարդակով, հետեւում են հակամարտությանը: Ֆրանսիան լիովին հավատարիմ է Մինսկի խմբի կազմում համանախագահի իր պարտավորություններին: Իսկ հակամարտության կարգավորմանը կարող են հասնել միայն կողմերը: Ես Հայաստանում դեսպան լինելու պատիվ ունեմ, բայց Մինսկի խմբում իմ գործընկերն է, եւ ես չեմ կարող խոսել բանակցային գործընթացի բովանդակության մասին»,-նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ