News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հայտնի ակտիվիստին դատապարտել են երեք տարվա ազատազրկման Կարմիր ծովի վերջին երկու կղզին Սաուդյան Արաբիային փոխանցելու կապակցությամբ կառավարությանը քննադատելու համար:

AP-ի տվյալներով՝ ակտիվիստ Իսլամ Մարեյի փաստաբանները հայտնել են, որ նա այս տարվա հունիսին ձերբակալվելուց հետո կալանքի տակ է գտնվում: Ի թիվս այլ մեղադրանքների, Իսլամ Մարեյը մեղադրվում է նաեւ «ահաբեկչության ֆինանսավորման» եւ բռնություն հրահրելու մեջ:

2016 թվականին Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքված համաձայնագիրը Եգիպտոսում հասարակական քննադատության եւ բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Հունիսին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին վավերացրել էր նշված պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ